Հաստ աղիքի քաղցկեղը համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, ուստի այն ժամանակին ախտորոշելը շատ կարևոր է։ Վիրաբույժ, ուռուցքաբան Իրինա Սկորկինան ներկայացրել է, թե որ ախտանշաններն են հուշում այս հիվանդության մասին, գրում է Газета.Ru-ն։
«Հաստ աղիքի քաղցկեղի մասին կարող է հուշել կղանքում առկա վառ կարմիր կամ մուգ կարմիր արյունը, ինչը պայմանավորված է հաստ աղիքում սկսված արյունահոսությամբ»,- նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ այս հիվանդության դեպքում բուժառուի մոտ որովայնի հատվածի ցավեր ու բութ սպազմներ են ի հայտ գալիս, ինչն էլ հանդիսանում է խնդրի մասին հուշող առաջին ախտանշանը։ Ընդ որում՝ այս ամենն ուղեկցվում է փորլուծությամբ ու փորկապությամբ։
Հաստ աղիքի քաղցկեղի մասին կարող է հուշել նաև անբացատրելի քաշի կորուստը, ինչը պայմանավորված է նրանով, որ ուռուցքն արյունն ու սննդարար նյութերը կիրառում է իր աճի ու զարգացման համար՝ զրկելով օրգանիզմին դրանցից։ Սակայն որպես կանոն այս ախտանշանն ի հայտ է գալիս հիվանդության զագացման վերջին փուլերում։
Վտանգավոր զարգացումներից խուսափելու և բուժումը ժամանակին սկսելու համար բժիշկը խորհուրդ է տվել հետևել սեփական զգացողություններին անգամ վերոնշյալ ախտանշանների բացակայության դեպքում։ Դրա խոսքով, անբացատրելի անհանգստության դեպքում հարկավոր է վստահել սեփական ինտուիցիային ու բուժզննում անցնել։