ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ Արցախից


ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ Արցախից
Մարտ 22 18:18 2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

 

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

 

 

Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

 

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

 

Ստեփանակերտի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։