«Ֆեյքերի» ՊՈԱԿ-ը 74 միլիոն 800 հազար դրամով կբարելավի շենքային պայմանները


«Ֆեյքերի» ՊՈԱԿ-ը 74 միլիոն 800 հազար դրամով կբարելավի շենքային պայմանները
Մարտ 22 17:38 2023

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը մարտի 13-ին դրամաշնորհի պայմանագիր է կնքել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (հանրության շրջանում առավել հայտնի է՝ որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»): Դրամաշնորհը 74 միլիոն 800 հազար դրամ է և նախատեսված է ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար:

 

 

Հիշեցնենք, ընդամենը հունվարի 25-ին վարչապետի աշխատակազմը երկու պայմանագրերով՝ դարձյալ պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել այս ՊՈԱԿ-ին:

 

Առաջին պայմանագրի գինը կազմում էր 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար։ Երկրորդ դրամաշնորհը 10 միլիոն դրամի չափով էր:

 

 

Առաջին պայմանագրով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ների մոնիտորինգ, վարի կառավարության համացանցային էջերը, պատրաստի քաղաքական, տնտեսական թեմաներով նյութեր, իսկ երկրորդով՝ աջակցի Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին: