Զոհ ունենք Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում՝ հակառակորդի կրակոցից


Զոհ ունենք Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում՝ հակառակորդի կրակոցից
Մարտ 22 16:44 2023

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

ՀՀ ՊՆ