Խաղաղ օվկիանոսում ահռելի կետը հարվածել է նավին. այն 15 րոպեում խորտակվել է, իսկ անձնակազմը` 10 ժամ մնացել բաց օվկիանոսում (լուսանկարներ)


Խաղաղ օվկիանոսում ահռելի կետը հարվածել է նավին. այն 15 րոպեում խորտակվել է, իսկ անձնակազմը` 10 ժամ մնացել բաց օվկիանոսում (լուսանկարներ)
Մարտ 22 13:34 2023

Խաղաղ օվկիանոսում ահռելի կետը հարվածել է առագաստանավին, ինչի հետևանքով այն 15 րոպեում խորտակվել է, իսկ նավի վրա գտնվող մարդիկ հայտնվել են ծանր դրության մեջ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, չորս հոգի 10 ժամ ստիպված է եղել սպասել, որ ինչ-որ մեկը կփրկի իրենց:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերները՝  31-ամյա բրիտանացի Ռիկ Ռոդրիգեսի գլխավորությամբ, ծրագրում էին երեք շաբաթվա ընթացքում նավարկել Ռոդրիգեսի 40 մետր երկարությամբ The Raindancer նավով՝ Գալապագոսյան կղզիներից հասնելով մինչև Ֆրանսիական Պոլինեզիա:

Սակայն մարտի 13-ի ցերեկը, զուգադիպությամբ նրանց ճանապարհորդության 13-րդ օրը, կետը լողակով հարվածել է առագաստանավին: Հասկանալով, թե իրենց ինչ է սպասվում, թիմի անդամները տագնապի ազդանշան են ուղարկել: Նավաբեկությունից 10 ժամ անց խմբին հայտնաբերել է Rolling Stones նավի նավապետ Ջեոֆ Սթոունը:

«Ես ինձ շատ հաջողակ եմ զգում և երախտապարտ եմ, որ մեզ այդքան արագ փրկեցին», - ասել է Ռոդրիգեսը:

On the afternoon March 13, coincidentally day 13 of their journey, Rick Rodriguez - who had been living on the boat - had his lunch of vegetarian pizza interrupted by a noise which turned out to be a whale hitting the boatThe four friends - led by Florida resident and Newcastle, England native Rick Rodriguez - were planning to sail about 3,500 miles on Rodriguez's boat, The Raindancer, from the Galapagos Islands to French Polynesia over the course of three weeks

The entire crew of The Raindancer - Rodriguez (pictured right), Canadian Alana Litz (pictured center right), 33; German Simon Fischer (pictured left), 25; fellow Newcastle native Bianca Brateanu (pictured center left), 25