Երևանի քաղաքապետարանի՝ բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել


Երևանի քաղաքապետարանի՝ բերման ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաներն ազատ են արձակվել
Մարտ 21 16:11 2023

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր բերման է ենթարկել Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին։

 

 

Միրոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «Հարցաքննվել եմ, իրավիճակը պարզաբանելուց հետո ազատ արձակվել»: Նա հայտնեց, որ իր հետ ազատ է արձակվել նաև ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

 

 

Հիշեցնենք՝ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: