Նիվայի վարորդը չի ենթարկվել պարեկների պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենայի


Նիվայի վարորդը չի ենթարկվել պարեկների պահանջին, դիմել է փախուստի ու հարվածել մեկ այլ պարեկի ավտոմեքենայի
Մարտ 21 23:51 2023

Երեկ՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

 

Ժամը 01:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս  նկատում են, որ VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է սխալ շարքերի վերադասավորում կատարելով:

 

 Պարեկները մի քանի անգամ «կա՛նգ առ» պահանջ են ներկայացնում, սակայն վարորդը դիմում է փախուստի: 

 

Լամբադա կամրջի հարևանությամբ Նիվան հարվածում է պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական ավտոմեքենայի:

 

Բախման հետևանքով 26-ամյա պարեկ Նարեկ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ: 

 

Պարեկները տեղում բռնում են Նիվայի վարորդին։ Նա Իջևան քաղաքի բնակիչ 39-ամյա Գրիգոր Այդինյանն է։ Եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: 



loading...