Ինչ ունեցվածք են հայտարարագրել և ինչով են հայտնի Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամները


Ինչ ունեցվածք են հայտարարագրել և ինչով են հայտնի Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամները
Մարտ 21 20:24 2023

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ՀՀ խոշոր համայնքների և քաղաքների ավագանու անդամների կողմից ներկայացված եկամտի և ունեցվածքի հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք Գյումրի քաղաքի ՔՊ-ական ավագանու անդամներից մի քանիսին:

 

Դիցուք՝ փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը հայտարարագրել է 2012-ին թողարկված Տոյոտա մակնիշի ավտոմեքենա, 2005 թվականին արտադրված Նիսան մակնիշի ավտոմեքենա, պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 557.683.00 և 272 դրամ.  տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցները կազմել են 10,000.00 դրամ: Պապիկյանը նաև սպառողական վարկեր է ձևակերպել, մասնավորապես՝ 546.179.490 , 724.159.00, 1.972.319 և 673.316.00 դրամի չափով:

 

Ավագանու անդամ Երվանդ Խանամիրյանը ամիսներ առաջ սկանդալի կիզակետում էր հայտնվել: Ամիսներ առաջ լրատվամիջոցները հազանգել էին, որ Գյումրիի Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում գտնվող մայթի վրա Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը՝  Երվանդ Խանամիրյանն, իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ չունենալով համապատասխան շին.թույլտվություն:

Ավագանու անդամ Շավարշ Արամյանը մամուլի տեղեկություններով հանդիսանում է Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի ազգականը: Սեյսմիկ ծառայության Շիրակի մարզային ծառայության տնօրենին հեղափոխությունից հետո շուրջ 3 տարի պարտադրում էին թողնել պաշտոնը: Ավելին՝ Կարեն Սարուխանյանն այդ պաշտոնի հավակնորդ հերթական բարեկամն ուներ, ում համար փոխտնօրենի հաստիք էին ստեղծել ու նշանակել այդ պաշտոնում՝ տնօրեն նշանակելու գործընթացն առավել դյուրին իրականացնելու համար: «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հավակնորդը հենց Արամյանն էր, ով ֆեյսբուքյան իր էջում, ի դեպ, արդեն գրառում է կատարել այն մասին, որ 2021թ. օգոստոսից սկսել է աշխատել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում: 2021թ. հոկտեմբերից վերջինս, ամեն դեպքում, նշանակվեց ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ։



loading...