Ալեն Սիմոնյանն այս պահին վիրահատվում է


Ալեն Սիմոնյանն այս պահին վիրահատվում է
Մարտ 21 12:53 2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին այս պահին վիրահատում են։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 20-ին, Ալեն Սիմոնյանը մարզվելու ընթացքում ընկել էր եւ կոտրել ձեռքը։