ՍՊԸ տնօրենը «Մազդա 3»-ի լուսարձակներ էր գողացել


ՍՊԸ տնօրենը «Մազդա 3»-ի լուսարձակներ էր գողացել
Մարտ 20 16:26 2023

Մարտի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Մազդա 3»-ի լուսարձակները:

 

 

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

 

 

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Նրանք մարտի 17-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղի Օդանավակայանի 6-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել 24-ամյա մի երիտասարդի, որը ՍՊԸ տնօրեն է: Նա ներկայացրել է գողացած լուսարձակները:

 

 

Քրեական վարույթը շարունակվում է:



loading...