Եթե մի հատ էլ փորձեք որակում տալ՝ կհանդիպենք այլ հատվածներում. Վլադիմիր Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին


Եթե մի հատ էլ փորձեք որակում տալ՝ կհանդիպենք այլ հատվածներում. Վլադիմիր Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին
Մարտ 20 16:10 2023

«Ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ իմ հանձնաժողովում վիրավորեն և որևիցե մեկը իրավունք չի կարող ունենալ օգտագործել վիրավորական արտահայտություն իմ նկատմամբ: Հենց հիմա անդրադարձեք հարցի բովանդակությանը և եթե մի հատ էլ փորձեք որակում տալ՝ կհանդիպենք այլ հատվածներում և արդեն ես կնախաձեռնեմ այլ հանձնաժողովի ստեղծում, որտեղ կքննարկվի ձեր վարքագիծը: Հուսամ դրան չենք հասնի և կմնանք հարգանքի մթնոլորտում»,-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին դիմեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը:

 

 

Հանձնաժողովում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:

 

Արծվիկ Մինասյանը մինչ այդ փորձեց արձագանքել Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ-ին ուղղված ընդդիմությանը բազմաթիվ միջնորդություններին տված գնահատականին՝ ասելով .«Պարոն Վարդանյա՛ն, Ձեր դեմագոգ հայտարարությունները…»

 

Արծվիկ Մինասյանը շարունակեց խոսքը՝  բացատրելով «դեմագոգ» որակավորման օգտագործման անհրաժեշտությունը:

 

«Եթե ձեր խոսքն այն մասին, թե «Հայաստան» խմբակկցությունը գրոհ էր նախաձեռնել, որպեսզի Սահմանադրական դատարանին մի վիճակի մեջ դնի, որ չկարղանան հասցնել պատասխանել՝ սա և «դեմագոգ» բառը նույնական են: Այն գործողությունները, որ մենաք արել ենք մեր իրավունքները իրացնելու շրջանակներում համարել չարամիտ վարքագիծ, ապա այս դեպքում, կներեք, ուրիշ ի՞նչ բառ կարող եք օգտագործել դրա դիմաց»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

 

Վլադիմիր Վարդանյանը հորդորեց ձգտել օգտագործել այնպիսի բառեր, որոնք չեն վիրավորում:

 

Մինասյանը հայտնեց, թե Վլադիմիր Վարդանյանը սխալ է, երբ ասում է, թե «Հայաստան» խմբակցությունը չի ճանաչում ՍԴ-ի կազմը, քանի որ, եթե նախագծով դիմում է բարձրագույն դատարան՝ հետևաբար ճանաչում է:

 

«Էն որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, այդ գնահատականի մեջ էլ ենք մնացել: Ձեր ձգտումը և ցանկությունը հանրային իշխանության, այդ թվում նաև Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ, անընդհատ շարունակվում է, հիմա դուք ձեր վարքագծով շարունակում եք հաստատել մեր այս պնդումը»,-ասաց Մինասյանը:

 

Հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավոր Արուսյան Ջուլհակյանն իր ելույթում հայտնեց, թե Սեդա Սաֆարյանը մինչև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, դիմել է Փաստաբանական պալատ և դադարեցրել իր փաստաբանական գործունեությունը:

 

«Ըստ այդմ, գործարկել է բոլոր միջոցները՝ դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ ձեռնարկատիրական գրոծունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործունեությունը կասեցնելու համար, ինչը վկայում է այն մասին, որ տիկին Սաֆարյանը որև  դիտավորություն չի  ունեցել ձեռնարկատիրական գործութնեությամբ զբաղվելու՝ հանդիսանակլով ՍԴ դատավոր»,-ասաց Ջուլհակյանը:

 

Քվեարկությամբ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Սեդա Սաֆարյանին պաշտոնանկ անելու հարցով դիմել սահմանադրական դատարանին: