Էջմիածնում հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել


Էջմիածնում  հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
Մարտ 20 15:22 2023

Այսօր` մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

 

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։