«Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են անելու». Ալեն Սիմոնյան


«Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են անելու». Ալեն Սիմոնյան
Մարտ 20 09:31 2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Հաագայի Միջազգային քրեական դատարանի՝ Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին որոշմանը և պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է ՌԴ նախագահը ՀՀ-ում ձերբակալվի, եթե դա վավերացվի խորհրդարանի կողմից, ասել է. «Եկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, ՌԴ նախագահը գա, մի հատ հասկանանք՝ ինչ... Կիկոսի մահի վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս: Հիմա որ գնա ուրիշ երկիր, իրագործումը որևիցե երկրում չեմ պատկերացնում»: Դիտարկմանը՝ Գերմանիան արդեն հայտարարել է այդ մասին, Սիմոնյանը նշել է. «Չգիտեմ, թող իրանք անեն, մեծ հաճույքով կհետևեմ, տեսնեմ՝ ոնց են անելու: Իմ ընկալմամբ՝ դա ավելի շատ քաղաքական, միգուցե նաև՝ պատմական գնահատական է»: