Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից


Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից
Մարտ 20 00:32 2023

Կենդանակերպի նշանը մարդուն տալիս է բնավորության յուրահատուկ գծեր, նաև որոշում է նրա ճակատագիրը։ Աստղաբանները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար պատրաստել են երեք կարևոր հաղորդագրություն։ Այս հաղորդագրությունները կօգնեն Ձեզ դեպի լավը փոխել Ձեր ճակատագիրը և կյանքում հասնել հաջողության։

Խոյ

 

 

 

1. Փորձեք ամեն ինչ անել հակառակը։ Օրինակ, եթե դուք շատ միս էիք ուտում, ժամանակն է, թեկուզ որոշ ժամանակով հրաժարվել դրանից։ Դուր է գալիս վիճել՝ լռեք։ Այս փոքրիկ փորձարկումները դարձրեք Ձեր կյանքի մի մաս և դա որպես այդպիսին կլինի Ձեր հարմարավետության սահմանների ընդլայնում։ Նախ՝ դա հետաքրքիր է, երկրորդ՝ կյանքի հաջորդ հանկարծակի շրջադարձի դեպքում՝ հարմարավետության սահմաններից դուրս գալն այդքան նկատելի չի լինի։

 

2. Արթնացեք 20 րոպե ավելի շուտ։ Դա կօգնի, որպեսզի օրվա ընթացքում ավելի շատ ժամանակ հատկացնեք Ձեզ։

3. Բոլոր հանդիպումներին եկեք 10 րոպե շուտ։ Կարևոր հանդիպումից առաջ Ձեզ հավելյալ սթրես պետք չէ։

Ցուլ

 

 

1. Արեք որևէ մեկ բան։ Մեր ուղեղը ունակ չէ դիմանալ բազմախնդրությանը։ Երբ դուք աշխատում եք ինչ-որ մեկ բանի վրա, դուք դա ավելի լավ և նպատակասլաց եք անում և չեք շեղվում։

2. Հարցրեք ինքներդ Ձեզ. չե՞մ փորձում արդյոք չբարդացնել իրավիճակը։ Վերլուծեք իրավիճակը։ Եթե պարզվեց, որ Ձեր գործողությունները ավելի են բարդացնում իրավիճակը, մտածեք այն մասին, թե ինչպես դա դադարեցնել և լուծել պրոբլեմը։

 

3. Հարցրեք Ձեզ. 5 տարի հետո դա իմաստ կունենա՞։ Նախքան փղին թռչել և կարմրել ստիպելը, մտածեք, թե որքա՞ն կարևոր կլինի այդ իրավիճակը 5 տարի հետո։ Իսկ 5 շաբաթի՞ց։

Երկվորյակներ

 

1. Նախքան որևէ թանկարժեք բան գնելը, մանրակրկիտ մտածեք և հիշեք կանոնները. «Մտածեք գնման մասին այնքան օր, որքան հարյուր պարունակում է դրա գինը (եթե 100՝ մեկ օր, եթե 200՝ 2 օր և այլն)»։ Դա կօգնի Ձեզ կատարել միայն անհրաժեշտ գնումներ և կօգնի խուսափել անիմաստ ծախսերից։

2. Սովորեք մի քանի բաղադրատոմս և հաճախ պատրաստեք տանը։ Դա կխնայի Ձեր փողերը և կբարելավի առողջությունը։

3. Սնունդ պատրաստելիս, փորձեք պատրաստել մի քիչ ավել։ Դա կտնտեսի Ձեր ժամանակը և հաջորդ անգամ դուք ընդամենը կտաքացնեք այն, ինչը արդեն պատրաստ է։

 

Խեցգետին

 

 

 

1. Գրանցեք թղթին։ Մարդկային հիշողությունը այդքան էլ վստահելի գործիք չէ։ Այնպես որ թղթին գրանցեք՝ օրինակ, գնումները, հանդիպումները և այլն։ Նաև փորձեք ընդգծել 4 առաջնահերթություն և պարբերաբար հիշեցրեք Ձեզ դրանց մասին, որպեսզի չշեղվեք նշված ուղուց։

2. Հիշեք, որ կյանքը շատ ավելի բարդ է, քան մտածում եք։ Դուք ամեն ինչ չգիտեք, իսկ երբեմն էլ՝ սխալվում եք։ Դա կօգնի Ձեզ մեծ համբերությամբ լսել և ընդունել ուրիշների կարծիքը, փոխել Ձեզ և միշտ մնալ բաց՝ նոր գիտելիքների և հնարավորությունների համար։

3. Ռիսկի դիմեք, իսկ հետո սովորեք սեփական սխալների վրա, դասեր քաղեք և առաջարկեք նոր իդեաներ՝ կիրառելով նոր գիտելիքներն ու փորձը։

Առյուծ

 

1. Արեք այն, ինչ ԻՐՈՔ ՁԵԶ ՇԱՏ Է ԴՈՒՐ ԳԱԼԻՍ։ Մի ապրեք ուրիշների երազանքով և ցանկություններով։

 

2. Փորձեք գնել բոլոր մթերքները շաբաթվա ընթացքում։ Դա կտնտեսի Ձեր փողերն ու ժամանակը։

3. Սոված մի շրջեք խանութներով։ Դա ոչ պետքական ուտելիք գնելու «հիանալի» տարբերակ է։ Դուք չեք ունենա «ևս մի բան» գնելու գայթակղություն, և կանգնած  դրամարկղի մոտ՝ չեք փնտրի շոկոլադ և բլիթներ, որոնք այդքան շահավետ տեղադրված են աչքերի մակարդակի վրա։

Կույս

 

 

1. Վայելեք փոքրիկ ուրախությունները։ Գեղեցիկ մայրամուտ, երկար ձմեռվանից հետո, պատուհանի տակ՝ ծաղկող ծառեր, տորթի վերջին համեղ պատառը։ Սովորեք ուրախանալ կյանքից իր մանր դետալներով և մի փնտրեք իդեալական պահեր Ձեզ շրջապատող աշխարհում։

2. Ջուր խմեք։ Ուտելու փոխարեն՝ խմեք ջուր։ Ձերբազատվեք սովից՝ լրացնելով ջրի պաշարն օրգանիզմում։

 

3. Կերեք դանդաղ։ Կերակուրը պետք է ուտել լավ տրամադրությամբ և դանդաղ՝ վայելելով ամեն մի համը։

Ավելին՝ Mediamag.am