ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ռուսական վերահսկողության տակ անցած Մարիուպոլ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ռուսական վերահսկողության տակ անցած Մարիուպոլ
Մարտ 19 13:11 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է ռուսական վերահսկողության տակ անցած Մարիուպոլ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ ՌԴ նախագահը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով, որից հետո մեքենա վարելով շրջել է քաղաքի թաղամասերով, կատարել կանգառներ։

 

 

Նրան ուղեկցել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, ով զեկուցել է սոցիալական, բնակարանային և կոմունալ ծառայությունների օբյեկտների, բժշկական հաստատությունների կառուցման և վերականգնման մասին։

 

Պուտինը զրուցել է նաև բնակիչների հետ, այցելել նրանցից մեկի տուն՝ բնակչի հրավերով: