Կոտայքում Mercedes-ը բախվել է քարերին, շրջվել ձորը. 3 մահացածներին գտել են մեքենայից դուրս


Կոտայքում Mercedes-ը բախվել է քարերին, շրջվել ձորը. 3 մահացածներին գտել են մեքենայից դուրս
Մարտ 19 00:50 2023

Մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

 

Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի վիրավոր է, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

 

 

Վիրավորին փրկարարները դուրս են բերել գետից։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։