Վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծայրահեղ ծանր է


Վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Մարտ 18 13:53 2023

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

 

NEWS.am-ը Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

 

 

Բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ Լուսինե Կիրակոսյանը մի քանի օր այդ վիճակում տանը մենակ է գտնվել: Երբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, սատուրացիան ցածր է եղել: Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ շարունակում է այնտեղ մնալ: