Հետախուզվողը հայտնաբերվեց Փարաքար գյուղում


Հետախուզվողը հայտնաբերվեց Փարաքար գյուղում
Մարտ 17 11:01 2023

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին Փարաքար գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 51-ամյա Հարություն Ք.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի: