«Հրապարակ». Արթուր Դավթյանը կնշանակվի՞ Արցախի գլխավոր դատախազ


«Հրապարակ». Արթուր Դավթյանը կնշանակվի՞ Արցախի գլխավոր դատախազ
Մարտ 17 08:16 2023

Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը թափուր մնալուց հետո տեւական ժամանակ է՝ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ խոսվում էր, որ գլխավոր դատախազի պաշտոնում հնարավոր է նշանակվի Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Երեկ տեղեկացանք, որ Դավթյանը մի քանի օր է՝ Արցախում է, սակայն ԱՀ նախագահականից կտրականապես հերքեցին Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին լուրերը։

Ավելի վաղ գրել էինք, որ հնարավոր է նախկին գլխավոր դատախազ, ներկայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի տեղակալներից մեկին նախագահն առաջադրի դատախազի պաշտոնում։ Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանին, ով դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։ Առաջիկա օրերին նախագահը խորհրդարանին պետք է ներկայացնի թեկնածուին։

 

 



loading...