Ադրբեջանի տարածքով Դաղստանից Իրան երթուղին պետք է կառուցել ավելի շուտ, այն միշտ պահանջված կլինի, ինչպես եւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագիծը Իրանի տարածքով դեպի Հնդկաստան։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում, գրում է REGNUM-ը։
Պուտինի խոսքով՝ բոլոր երկրները համաձայն են կառուցել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղին, նույնիսկ բարդ «աշխարհաքաղաքական դասավորության» եւ հակասությունների պայմաններում:
Նա հավելել է, որ այժմ պետք է կողմնորոշվել շինարարության տեմպի եւ ֆինանսավորման վերջնական աղբյուրների հարցում։
Ռուսաստանի նախագահը գործարարներին կոչ է արել միջոցներ ուղղել «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցմանը, որը պետք է ապահովի Իրանի միջոցով Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ տրանսպորտային կապը: