Երևանում կարող է տեղի ունենալ մինչև 7-7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը կհանգեցնի աղետալի հետևանքների։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, խորհրդարանում ասել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում։










