Ամեն ինչ ատամների իմպլանտացիայի մասին.Wellmed dental center-ի վիրաբույժ-իմպլանտոլոգ Գոռ Մելքումյան


Ամեն ինչ ատամների իմպլանտացիայի մասին.Wellmed dental center-ի վիրաբույժ-իմպլանտոլոգ Գոռ Մելքումյան
Մարտ 15 18:29 2023

Wellmed dental center-ի վիրաբույժ-իմպլանտոլոգ Գոռ Մելքումյանը խոսել է ատամների  իմպլանտացիայի մասին

 

- Բժիշկ Մելքումյան ժամանակակից ստոմատոլոգիան յուրացրել և լայնորեն կիրառում է իմպլանտացիան, որո՞նք են իմպլանտացիայի առավելությունները և ի՞նչու է անհրաժեշտ ընտրել իմպլանտներ:

- Պրակտիկան և հետազոտությունները ցույց են տալիս, որ իմպլանտներն ամենալավ տարբերակն են բացակայող ատամն և ծամելու ֆունկցիայիան վերականգնելու, ինչպես նաև հարևան առողջ ատամները չվնասելու համար: Բացի այդ, իմպլանտներն ունեն էսթետիկ և բնական ​​տեսք։

 

- Ա՞րդյոք  ցավոտ է:

- Իմպլանտի տեղադրումը լիովին անցավ գործընթաց է, այն կատարվում է տեղային անզգայացմամբ և ավելի քիչ տրավմատիկ է, քան ատամի հեռացումը:

- Հասարակության մեջ կա տարածված կարծիք, որ օրգանիզմը դժվարությամբ է  ընդունում իմպլանտը, կամ ընդհանրապես չի ընդունում այն:

- Իմպլանտը հիմնականում պատրաստված է տիտանից, որը հիպոալերգիկ է. Տիտանե իմպլանտի ինտեգրանցիան հնարավորինս բարձր է մարդու օրգանիզմի հետ, երբ այն ճիշտ է տեղադրված և երբ մարդը չունի հակացուցումներ և առողջական խնդիրներ նման վիրահատության համար: Մենք՝ նախքան իմպլանտների տեղադրումը, մանրամասնորեն հավաքում ենք պացիենտի անամնեզը և անցկացնում գրագետ խորհրդատվություն հետագա ռիսկերից  և առողջական խնդիրներից խուսափելու համար:

 

- Որքա՞ն է իմպլանտների երկարակեցությունը

- Ճիշտ տեղադրման, բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի և խնամիք դեպքում իմպլանտները կարող են ծառայել ողջ կյանքի ընթացքում:

- Քանի՞ իմպլանտ կարելի է տեղադրել միաժամանակ:

- Իմպլանտները տեղադրվում են ինչպես մեկ ատամի բացակայության դեպքում, այնպես էլ մի քանի ատամների վերականգնման նպատակով և ամբողջական ադենտիայի դեպում (ատամների մասնակի կամ լրիվ բացակայություն Տեղադվող իմպլանտների քանակը որոշում է վիրաբույժ-իմպլանտոլոգը:

- Բժիշկ Մելքումյան, ա՞րդյոք հնարավոր է հեռացնել ատամը և անմիջապես տեղադրել իմպլանտ:

- Մինշանակ կարելի է, եթե չկան հակացուցումներ և եթե մասնագետն ունի բարձր որակավորում և կլինիկան համպատասխանում է միաժամանակյա իմպլանտի տեղադրման համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Մեր կլինիկայում գործում է ժամանակակից CT ախտորոշում, որը թույլ է տալիս ճիշտ ախտորոշել վիրահատական ողջ ընթացքը:

- Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ եք կիրառում Ձեր կլինիկայում։

-Կարևոր է առանձնացնել, որ կան կլինիկական դեպքեր, երբ պացիենտի մոտ բացակայում է ոսկրային հյուսվածքը, ինչ թույլ չի տալիս անամիջապես տեղադրել իմպլանտներ: Այդ դեպքում պացիենտը կորցնում է 4-ից 6 ամիս, իսկ մեր կլինիկայի բարձր որոկավորում անցած վիրաբույժ- իմպլանտոլոգները կարող են այդ ժամկետները հասցնել մինիմալի և անմիջապես տեղադրել իմպլանտներ՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ:

- Այսինքն միաժամանակ է կատարվում և՛ ոսկրային հյուսվածքի և՛ իմպլանտի տեղադրումը:

- Այո՛, դուք ճիշտ հասկացաք (ժպտում է)

-Դուք վերջերս եք վերադարձել Իտալիայից, որտեղ հայտնի պրոֆեսոր Ռոբերտո Կոնտեի հետ իրականացրել եք պտերիգոիմպլանտների տեղադրման վիրահատություններ, մի փոքր կպատմեք Ձեր փորձից:

 

-Սիրով, նշեմ, որ Ձեր նշած վիրահատական մեթոդը թույլ է տալիս արագ վերականգնել ատամնաշարը ատամների ամբողջական բացակայության դեպքում՝ խուսափելով բարդ, տրավմատիկ և երկարաժամկետ վիրահատություններից:

 

-Ինչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Միայն առողջ ժպիտ

 

Եթե ատամների որոշ հիվանդություններ զրկել են Ձեզ անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, ապա այսօր դա այլևս խնդիր չէ, Wellmed dental center-ում ստոմատոլոգ-իմպլանտոլոգներն իրականացնում են բերանի խոռոչի յուրաքանչյուր բարդության վիրահատական միջամտություններ:

Նշենք նաև, որ Wellmed dental center-ի վիրաբույժ-իմպլանտոլոգները իրականացրել են շուրջ 1000 և ավելի իմպլանտների տեղադրում ՀՀ-ում, ՌԴ-ում և Եվրոպայում:

 

Wellmed dental centerկարող եք այցելել, կամ գրանցվել անվճար խորհրդատվության համար՝ հետևյալ հասցեով  Բագրատունյաց 12,

կամ զանգահարել նշված հեռախոսահամարով +374 94 77 50 05