Կալանավորվել է «Մեդլայնի» փոխտնօրենը. նոր զարգացումներ կորոնաչարաշահումների գործով


Կալանավորվել է «Մեդլայնի» փոխտնօրենը. նոր զարգացումներ կորոնաչարաշահումների գործով
Մարտ 14 16:28 2023

Armday.am-ի տեղեկություններով քիչ առաջ կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության փոխտնօրենը։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

Ավելի վաղ կալանավորվել էր նույն կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը։

 
 
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանը Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել էին։