Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ ՀՀ կողմի ստորագրությամբ


Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ ՀՀ կողմի ստորագրությամբ
Մարտ 14 12:52 2023

Փաշինյանը պատասխանում է  Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը, որով կոչ է արվում ՀՀ իշխանությանը  կասկածի տակ չդնել Արցախի ինքնորոշման իրավունքը։

 

 

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ։

 

«Մենք ասել եւ  ասում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարեւոր է  եւ մեր առանցքային հարցերից է։ Մեր ընկալումն այն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը»։

 

 

Փաշինյանն ասաց նաեւ, որ  փետրվարի կեսերին հայկական կողմը   հերթական արձագանքն է փոխանցել  խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանին, եւ երկու օր առաջ արձագանք է  ստացել։

 

«Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթի, պետք է արձանագրել, որ որոշակի առաջընթաց կա, բայց իհայտ են գալիս ֆունդամենտալ պրոլեմներ․

 

1․Ադրբեջանը փորձում է հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել, ինչը կարմիր գիծ է։

 

 

2․ Փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ ձեռք բերելու մանդատ ձեռք բերել ՀՀ կողմի ստորագրությամբ, սա եւս կարմիր գիծ է։

 

3․ Ադրբեջանը հետապնդում է  գիծ, որ ստորագրված պայմանագրի երաշխիքների համակարգ չունենանք»,-ասաց Փաշինյանը։