Կացարանի հրդեհից փրկված զինծառայողներից մեկի մոտ փորձաքննությամբ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել


Կացարանի հրդեհից փրկված զինծառայողներից մեկի մոտ փորձաքննությամբ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել
Մարտ 13 23:02 2023

Ազատի զինվորական կացարանի հրդեհից փրկված զինծառայողներից մեկի մոտ փորձաքննությամբ թմրանյութի հետքեր են հայտնաբերվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Թմրաբանական փորձաքննություն էր նշանակվել վաշտին առնչվող 7 զինծառայողների և 15 զոհերի մասով: «Միայն մեկի մոտ հայտնաբերվել են որոշակի հետքեր։ Մնացածների մոտ առկա չեն եղել»,- ասել է նա: