Մինչև 10 ժամ ջուր չի լինի


Մինչև 10 ժամ ջուր չի լինի
Մարտ 11 13:45 2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 11-ին ժամը 09:00-18:00-ն Աջափնյակ վարչական շրջանի կդադարեցվի Շինարարների, Սիսակյանի, Լենինգրադյան, Արզումանյանի, Հալաբյանի, Սպորտի փողոցների ջրամատակարարումը:

 

 

Մարտի 11-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 6-20 շենքերի, Չեխովի 1 Նրբ., Նիզամի փողոցի ջրամատակարարումը:

 

Մարտի 11-ին ժամը 13:00-17:00-ն Արաբկիր վարչական շրջանի կդադարեցվի Ղափանցյանի 1-472 տների ջրամատակարարումը:

 

Մարտի 11-ի ժամը 13:00-23:30-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուջան, Արագածոտն, Ոսկեհատ, Կոշ, Նոր Եդեսիա, Շամիրամ, Դպրևանք գյուղերի ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: