Պայթյուն և փլուզում՝ Ներքին Բազմաբերդում․ ընտանիքի 3 անդամներ, այդ թվում՝ երեխա, հոսպիտալացվել են


Պայթյուն և փլուզում՝ Ներքին Բազմաբերդում․ ընտանիքի 3 անդամներ, այդ թվում՝ երեխա, հոսպիտալացվել են
Մարտ 11 12:20 2023

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 11-ին ժամը 09:54-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։

 

 

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ գյուղի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը տեղի է ունեցել գազաբալոնից արտահոսած գազի կուտակում և պայթյուն․ փլուզվել է 2 քմ պատ, կա 3 տուժած։

 

Տուժածներ Ա․ Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․ Գ․-ն (ծնված 1980 թ․) և Վ․ Ե․ (ծնված 1969 թ․) տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

 

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորները ընտանիքի անդամներ են։ Պարզվում է վիրավորների ինքնությունը։