Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ


Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ, իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ Արցախի ՊՆ
Մարտ 10 20:55 2023

Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։

 

 

Ինչպես հաղորդում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։