Մարտի 8-ին առանց նվեր մնացած կնոջ սկանդալից հետո шմուսինը նետվել է պшտուհшնից


Մարտի 8-ին առանց նվեր մնացած կնոջ սկանդալից հետո шմուսինը նետվել է պшտուհшնից
Մարտ 9 17:38 2023

Մոսկվայի բնակիչը նետվել է պատուհանից, քանի որ մարտի 8-ին իր քաղաքացիակն կնոջ համար նվեր չի գնել: Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը` հավելելով, որ աղջիկը սկանդալ է սարքել, իսկ տղամարդը պարզապես չի դիմացել:

Անգիտակից վիճակում գտնվող 35-ամյա տղամարդուն նկատել է հարեւանը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա մահացել է շտապօգնության ավտոմեքենայում։ Պարզվել է, որ մահացածը կյանքի վերջին րոպեներին լսել է հղի կնոջ բողոքները։ 

 
 
 

Հաղորդվում է, որ կինը նախատել է իր ընկերոջը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրեն ոչինչ չնվիրելու համար։ Ինչ-որ պահի տղամարդու նյարդերը տեղի են տվել, նա լուռ մոտեցել է պատուհանին և իրեն ցած նետել 7-րդ հարկից: