ԱԺ-ում կրկին պարգևավճարներ կտան


ԱԺ-ում կրկին պարգևավճարներ կտան
Փետրվար 24 12:27 2023

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրել է ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողները կպարգևատրվեն աշխատավարձի 15 տոկոսի չափով։ Կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։