էներգետիկ անվտանգության ներկան ու ապագան ձևավորվում է Պոլիտեխնիկում․ Նոր հուշագիր եւ նոր համագործակցության մեկնարկ


էներգետիկ անվտանգության ներկան ու ապագան ձևավորվում է Պոլիտեխնիկում․ Նոր հուշագիր եւ նոր համագործակցության մեկնարկ
Փետրվար 23 22:12 2023

 

Այսօր ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր:
 
Մեր համագործակցությունը միտված է լինելու Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:
Համագործակցության շրջանակում Պոլիտեխնիկում կստեղծվի էներգետիկայի համապատասխան լաբորատորիա, որը հնարավորություն կստեղծի ուսանողներին և մասնագիտական անձնակազմին վերապատրաստվել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելավորման ծրագրի (AEX սիմուլյատորի), էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ պլանավորման TIMES-Հայաստան մոդելի և այլ համապատասխան մոդելավորման ծրագրերի միջոցով:
 
 
Պոլիտեխնիկի ուսանողների և դասախոսների կարողությունների զարգացման նպատակով վերջիններս կներգրավվեն Վերականգմվող էներգիայի աղբյուրների և Էներգաարդյունավետ ծրագրերի հետ կապված իրավակարգավորման շուրջ հրավիրված աշխատաժողովներում և վերապատրաստման դասընթացներում:
 
Պոլիտեխնիկը նախատեսում է նաև հիմնել Հայաստանի էներգետիկայի կայուն զարգացման ռազմավարական տեխնոլոգիաների ուսումնագիտական կենտրոն:
Պետք է նաև արձանագրել, որ էներգետիկ անվտանգության ներկան ու ապագան ձևավորվում է Պոլիտեխնիկում: