Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը


Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը
Փետրվար 22 15:25 2023

Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:

 

Տեղեկությունը Tert.am-ին հաստատել են դատախազությունից։

 

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:

 

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: