Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ


Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
Փետրվար 22 12:11 2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան և արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։