Այսօր Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Փոխարենը սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այսօր ամենատաքը կլինի Սյունիքում, որտեղ օդի ջերմաստիճանը կտատանվի +16-ից +20-ի սահմանում։
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 11-13, գիշերը` 0-2 աստիճան տաքություն։











