Երկրի դավաճանները պատասխանատվության կենթարկվեն. Պուտին


Երկրի դավաճանները պատասխանատվության կենթարկվեն. Պուտին
Փետրվար 21 14:45 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձին հայտարարել է, որ նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն «վհուկների որս» կազմակերպել։

«Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական և այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիևի ռեժիմին և արևմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»։

Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Ուկրաինայում հակամարտությունը հրահրելու և զոհերի համար պատասխանատվությունը կրում են Արևմուտքը և «Կիևի ռեժիմը»: