Հայտնի է քանի զոհ կա Թուրքիայում վերջին երկրաշարժի պատճառով


Հայտնի է քանի զոհ կա Թուրքիայում վերջին երկրաշարժի պատճառով
Փետրվար 20 20:52 2023

Թուրքիայում վերջին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս 213 մարդ վիրավորվել է։

 

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

 

Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և ութ վիրավորի մասին։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հաթայ նահանգում երկուշաբթի օրը 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։