ՊՆ-ի նախկին շենքին բնակիչների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․ պատգամավոր


ՊՆ-ի նախկին շենքին բնակիչների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․ պատգամավոր
Փետրվար 20 20:19 2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Ասպրամ Կրպեյանն այցելել են ՊՆ նախկին շենքի բնակիչներին այցելության։ Պատգամավոր Դանիելյանի խոսքով՝ քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․

 

 

«Անհնար է ընդամենը մեկ վրանում կազմակերպել այս մարդկանց ժամանակավոր կացությունը։

 

Ոստիկանությունը առանց բացատրության չի թույլատրում երկրորդ վրանի տեղադրումը, թեև, տվյալ մասնավոր տարածքի սեփականատերը տվել է իր համաձայնությունը։

 

Բազմաթիվ են կերակրող մայրերը, ծերերը, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք․ մանկահասակ երեխաներից ոմանք շարունակում են ջերմել։ Չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

 

Այսպես շարունակվելու դեպքում կարող է վտանգ սպառնալ բնակիչների կյանքին։

 

Պատկան մարմիններին ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսել քաղաքացիների հետ և խնդրի լուծման տարբերակներ առաջարկել»,- գրել է նա։