Պարզվում է՝մինչ Բաքուն արցախիցներին փորձում է խեղդել սովի, ծարավի ու ցրտի ճիրաններում՝ աշխարհին էլ ցինիկաբար ջանալով համոզել, թե իբր բլոկադա գոյություն չունի, «Flightradar24.com»-ի շնորհիվ հայտնի է դարձել, որ «նոր Հայաստանի» օդային տարածքի վրայով Բաքվից դեպի Նախիջևան հերթական ավիափոխադրումն է տեղի ունեցել:
Հիմա սա ո՞նց կոչես, ի՞նչ անուն տաս սրան: Չավուշօղլո՞ւն է Արաբատին բարեխոսել, թե՞ սա էլ է հումանիտար օժանդակության կոնտեքստում տեղավորվում՝ ուղղակի մի փոքր այլ ձևաչափով: Սա Հայաստանի նկատմամբ ուղղակի ծաղր է. նմանատիպ բաների պատճառով Հայաստանն է աշխարհով մեկ խայտառակվում՝ հագուրդ տալով Նիկոլի «խաղաղության օրակարգին», որը սուվերեն Հայաստանի գոյություն բնավ չի ենթադրում: Դժվար է ասել՝ պատմության ընթացքում նման խայտառակ նախադեպեր եղե՞լ են, եղե՞լ է, որ որևիցե երկրի ղեկակավար այնքան աննամուս գտնվի, որ իր քաղաքացիներին սովամահ անող պետության համար իր երկիրը միջանցքի վերածի՝ առայժմ միայն օդային,իսկ հետո արդեն իսկսկան կինոն կսկսվի՝ անայլընտրանքային վերջաբանով:
Նիկոլն ինքն իրեն լրիվ կինոյի միջի լավ տղու դերում է զգում մի դեպքում, երբ նա այդ կինոյի ամենաբացասական կերպարն է հանդիսանում՝ դավաճանը, որ փուռն է տալիս սեփական երկիրը՝ թշնամու ողորմածությունը վաստակելու թաքուն հույսով:
Թուրքն առաջինը քո գլուխն է կտրելու, Նիկո՛լ, սա լավ հիշիր…










