Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում գազի բալոն է պայթել. 3 անձ հոսպիտալացվել է


Երևան-Գյումրի ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում գազի բալոն է պայթել. 3 անձ հոսպիտալացվել է
Փետրվար 19 13:02 2023

Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

 

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 11։45-ին։ Ըստ ահազանգի` կա երեք տուժած, վնասվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։