Ուզում ենք ձեզ հետ կիսվել Սուրբ Գրքի հրաշալի տողերով, որոնք 100%-ով կփոխեն ձեր կյանքը:
Աստծոյ շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծոյ մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար:
Բ Տիմոթեոս 3.16
Աստվածաշունչը Աստծո գրավոր խոսքն է: Այն կյանք է տալիս ամեն ինչին: Ուզում ենք ձեզ հետ կիսվել Սուրբ Գրքի հրաշալի տողերով, որոնք 100% -ով կփոխեն ձեր կյանքը: Մեկ պայման. Հետևիր այնտեղ գրվածին և հավատա:
Որոշ տողերում օգտագործել ենք ժամանակակից թարգմանություն:
Սիրիր մերձավորիդ
Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե սիրում ենք իրար, Աստված մեր մեջ է մնում, և նրա սերը մեր մեջ կատարյալ է դառնում։
1 Հովհաննես 4.11-12
Մարդկանց հետ ձեր հարաբերությունները որոշում են Աստծո հետ ձեր իրական փոխհարաբերությունները: Ինչպե՞ս կարող ես սիրել մեկին, որին չես տեսել, եթե ատում ես մեկին, ում տեսել ես:
Սիրեք մարդկանց: Հոգ տարեք նրանց մասին: Այսօրվանից սկսեք պարզ ժպիտով և բարի խոսքով նրանց համար, ով ձեր կողքին է: Այդ ժամանակ, ինչպես Աստվածաշունչն է խոստանում, սերը կաճի ձեր սրտում:
Սիրեք ձեր թշնամիներին
Բայց ես ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար:
Մատթեոս 5:44
Հիշեք, բացասականը առաջացնում է բացասականություն: Եթե մենք բացասաբար արձագանքենք որոշ վատ բաների, կրակը միայն կբռնկվի: Այն մարելու միակ միջոցը բարով չարին պատասխանելն է: Ընդորում, ոչ միայն տեսանելի, այլ անկեղծորեն՝ ի սրտե:
Մտածեք նրանց մասին, ովքեր ձեզ վիրավորել են, նեղացրել, դավաճանել: Հասկացեք, որ նրանք ձեզանից վատ վիճակում են, քանի որ եթե նրանք ուրիշներին են վնասում, ուրեմն իրենք էլ են վնասված: Ինչո՞ւ վիրավորել նրանց, ում հոգիներն արդեն «հաշմանդամ են»: Խնդրեք Աստծուց ձեր վիրավորողների համար բժշկություն և խաղաղություն, և կտեսնեք զարմանալի փոփոխություններ:
Ավելին՝ Mediamag.am










