Շիրակի նախկին մարզպետը նոր պաշտոն է ստացել


Շիրակի նախկին մարզպետը նոր պաշտոն է ստացել
Փետրվար 16 14:45 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ:

 

 

 

Հիշեցնենք՝ Շիրակի մարզպետի պաշտոնից Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 25-ին։