Արգելանք է դրվել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա


Արգելանք է դրվել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա
Փետրվար 15 23:08 2023

Արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղում անելով Դատական տեղեկատվական համարկարգին:

 
 
 
 

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դա նորմալ, իրավական գործընթաց է, այս պահին էլ դատաքննություն է ընթանում:

 

Կադաստրի կոմիտեն այս գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։