Միրզոյան Արարատը դատարկ ձեռքով չի գնացել Թուրքիա,Ժամեր անց Հայաստանից օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա


Միրզոյան Արարատը դատարկ ձեռքով չի գնացել Թուրքիա,Ժամեր անց Հայաստանից օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա
Փետրվար 15 14:33 2023

Ժամեր անց Հայաստանից օգնության հերթական խմբաքանակը կհասնի Թուրքիա։ Այս մասին Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլիի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է «Sputnik Արմենիան»:

 

«Ուրախ եմ, որ մեր փրկարարներին միջազգային գործընկերների հետ հաջողվել է փրկել մարդկային կյանքեր։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին ասած խոսքերի համար։ Խորհրդանշական է, որ շաբաթ օրը 30 տարի փակ եղած հայ–թուրքական սահմանը բացվեց օգնություն ուղարկելու համար, նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան»,– ասաց Միրզոյանը։