Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ


Արցախի ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում շուկայում թուրքական արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ
Փետրվար 15 13:35 2023

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:

 

 

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

 

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: