Ի՞նչ քրեական գործ է հարուցվել Վիտալի Բալասանյանի դեմ


Ի՞նչ քրեական գործ է հարուցվել Վիտալի Բալասանյանի դեմ
Փետրվար 14 20:24 2023

Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

 

 

«Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։ Բացառված չէ, որ առաջիկայում նա անգամ դատավարական կարգավիճակ ստանա»,–գրում է կայքը։

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մի քանի այլ դեպքերով էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում, որոնց հիման վրա ևս կարող են հարուցվել նոր քրեական գործեր։

 

Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2023/02/14/w3e302my9/1533866