Ցավակցություն և համերաշխություն հայտնելու նպատակով Միրզոյանը կայցելի Թուրքիա. թուրքական կողմի հայտարարությունը


Ցավակցություն և համերաշխություն հայտնելու նպատակով Միրզոյանը կայցելի Թուրքիա. թուրքական կողմի հայտարարությունը
Փետրվար 14 23:57 2023

Թուրքիայի արտգործնախարարությունը ևս հաղորդագրություն է տարածել վաղը՝ փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարելիք այցին վերաբերյալ, գրում է Ermenihaber-ը:

 
 
 

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ 

 
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկետնրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:

Անկարայում մեր արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ ընթանում են նաև հայկական որոնողափրկարարական ջոկատի աշխատանքները»։