Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. հայտնի է օրը


Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա. հայտնի է օրը
Փետրվար 14 22:06 2023

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

 

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: