Մոտ երկու ժամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է ՔՊ վարչության նիստը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մենք տեղեկացանք, որ քննարկվել են հիմնականում արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։ Հատուկ ընդգծվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը օրակարգարին է։ Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է շարունակել տարբեր հարցազրույցներում եւ հայտարարություններում շեշտել, որ Հայաստանը ճիշտ է արել Թուրքիային օգնելու հարցում։ Վաղն էլ նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա։










