«Ժամանակի ճանապարհորդը» հայտարարել է, որ Վալենտինի օրը հազարավոր մարդիկ «կտեղափոխվեն» անցյալ


«Ժամանակի ճանապարհորդը» հայտարարել է, որ Վալենտինի օրը հազարավոր մարդիկ «կտեղափոխվեն» անցյալ
Փետրվար 14 00:47 2023

Այսպես կոչված ժամանակի ճանապարհորդը պատմել է, որ Վալենտինի օրը հազարավոր մարդիկ կընկնեն մի պորտալի մեջ, որը նրանց կտանի հեռավոր անցյալ, գրում է The Sun-ը։

 

TikToker Էնո Ալարիկը պնդում է, որ եկել է 2671 թվականից: Օգտատերն իր ուղերձով սահմռկեցուցիչ տեսանյութ է հրապարակել ՝ ցուցադրելով Երկիր մոլորակի տեսողական էֆեկտները։

 

 

«Այո, ես իսկական ժամանակի ճանապարհորդ եմ»,- ասում է նա՝ չմանրամասնելով ոչինչ։

 

Նրա պնդմամբ՝ այս Վալենտինի օրը կբացվի «25000 մ.թ.ա. պորտալ»։ «Դա 2 մղոն լայնությամբ խորտակիչ է լինելու Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում»: Ըստ երեւույթին, մոտ 15000 մարդ կմտնի այս պորտալ, եւ միայն 1200-ը կվերադառնան։

 

Սակայն սոցցանցի օգտատերերի մեծամասնությանը չի համոզել այս «նախազգուշացումը»։