«Համմերի» 25-ամյա վարորդը կալանավորվել է. ոստիկանների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել


«Համմերի» 25-ամյա վարորդը կալանավորվել է. ոստիկանների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել
Փետրվար 13 22:01 2023

Հանրապետության հրապարակում պարեկներին չենթարկվող «Համմերի» 25-ամյա վարորդը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

 

25-ամյա երիտասարդը մեղադրվում է խոշոր չափի գույք ոչնչացնելու, խուլիգանություն կատարելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար:

 

Ըստ իրավապահների՝ վարորդը խախտել է երթևեկության կանոնները, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիական անձանց ուղղությամբ, վնասել 8 մեքենա:

 

Ներքին գործերի նախարարությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ ոստիկանների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել: